ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀԱ՛Կ, բարևիր անցնելիս, բարևն Աստծունն է

ՀԱ՛Կ, բարևիր անցնելիս, բարևն Աստծունն է
11.03.2014 | 00:51

Բա քաղաքական անդաստաններում ասում են՝ հեչ լավ չեք իրար հետ, օր ու արև չեք տալիս իրար՝ հարցրինք խորհրդարանի միջանցքում անչափ ջերմ «մասլահաթ» անող ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ, քառասունին մոտ Արմեն Աշոտյանին ու Էդուարդ Շարմազանովին: «Շատերը կցանկանային, որ այդպես լիներ, ի ցավ իրենց` այդպես չէ, և երբեք այդպես չի լինի»,- «սեպագրեց» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Թող պայթեն, պայթեն մեզ իրար հետ տեսնողները»,- կատակի տվեց Շարմազանովը: Ովքե՞ր են պայթողները: Այդ պահին ՀԱԿ պատգամավորներ անցան երիտդուետի կողքով և իրենց բարևել պատրաստվող ՀՀԿ ներկայացուցիչներին չտեսնելու տվեցին: «Չէ, ավելի լավ է լրագրողներդ էթիկայի դասեր անցկացնեք, որ պատգամավորները բարևեն անցնելիս, քանզի բարևն Աստծունն է»,- գիտահանրամատչելի բացատրեց ԿԳ նախարարը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ